Posted: 2 августа, 2011 in 7or.am, dhol, Levon Ter-Petrosyan, Ս. Սարգսյան, Politics

Երևանյան տոթ օր, շոգից խելքահան ու ջրաքամ եղած մարդիկ, ու այսքանի հետ բացօթյա թատրոն  քաղաքի կենտրոնում: Մարդիկ դուրս են եկել զբոնելու, մաքուր օդ շնչելու, վերջապես սիրած էակին տեսնելու, մեկ էլ Երևանի ամենաբանուկ մասում նորից տեսնում ենք արդեն զզվացնելու չափ ծանոթ դեմքը` <հա՜ էլի Լևոնն ա խոսում>: Այո, էլի Լևոնը մենախոսեց ժողովրդի հետ, բայց սա ծանոթ պատմություն է, կարևորը, թե ի՜նչ գյուտեր է արել հարգարժան ԼՏՊ-ն ու ինչե՜ր ասեց: Փաստորեն պարոն Լևոնը  հիշողության հետ էլ լուրջ պրոբլեմներ ունի, մոռացել է, որ երկիրը խայտառակ կեղեքված վիճակում թողեց ու հրաժարական տվեց, հիշողությունից լրիվ թռել է, որ հենց իր նախագահության օրոք էր մենաշնորհը հասել ահռելի չափերի` մենակ Արմենթելն էլ որ հիշենք բավական է, մեր Լևոն պապիկի լեզվիմացության պատճառով էինք երկար ժամանակ աստղաբաշխական թվերով  մի հատիկ բջջային հեռախոսահամար ձեռք բերում, մինչև  որ Քոչարյանին հաջողվեց շտկել ստեղծված աբսուրդ վիճակը: Լևոնը մոռացել է, որ հենց իր կառավարման տարիներին  Հայաստանի բնակիչների մտքով արտագաղթն անցավ, տնտեսական գերժգնաժամ, սոցիալական Չպայմաններն էլ չասենք, էլ ի՞նչ է ուզում , իր երկխոսասեր բարեկամն ու իրեն ենթակա իշխանություններն էլ   նույն իր երբեմնի անցած ճանապարհով են գնում, ուստի զարմանալի չէ, որ երկխոսելու շատ բան կունենան միմյանց հետ: Հիմա անցնենք գլխավորին` պահանջներին, որոնք ներկայացնում է մեր հմտալեզու ԼՏՊ-ն, ի դեպ նախօրոք երկխոսած պահանջների մասին է խոսքը:

 Արտահերթ ընտրություն`թատրոնասեր հասարակությունն էլ է արդեն հոգնել այս տառակույտից, ուղղակի Սերժ Ազատիչին էլ, Լևոնին էլ ժամանակ է պետք, ուստի լրիվ անիմաստ ենք համարում նորից կրկնելը, որ ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, Լևոնն էլ մինչև ընտրությունների վերջին օրն արտահերթ ընտրություն է գոռալու` քաջ իմանալով իր ասածի աբսուրդ լինելը, Սերժն էլ իր կաբինետից Լևոնի ելույթից գոհ ծափ է տալու: Հաջորդ պահանջը համամասնական ընտրություններն են, բայց լավ էլ մտածել են: Առաջին նախագահ ԼՏՊ-ին Ազգային Ժողովում տեղեր են պետք, ինչքան մարդկանց է խոստացել, գոնե մի քանիսի պահանջները պետք է բավարարվեն, թե չէ  բոլորս էլ գիտենք չբավարարված պահանջներն ինչ անկանխատեսելի քայլերի կարող են հանգեցնել, իսկ դա ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ էլ Լևոնին: Այստեղ ուղղակի մի խնդիր կա,  այնպես է ստացվել, որ ԱԺ-ն առաձգականություն չունի, ընդամենը 131  տեղ է,  մեր հարգարժան նախագահն էլ հայտնվել է անելանելի վիճակում` ոչ կարող է տեղերի քանակը կախարդական փայտիկի ուժով ավելացնել, ոչ էլ իր երկխոսիկ բարեկամ Լևոնին ձեռնունայն թողնել:  Սրա հետ միասին շատ սխալ քայլ կլիներ մյուսների ունեցածը վերցնելն ու Լևոնին տալը: ՕԵԿ-ն էլ է Սերժի խաղալիքը, պետք չէ նրանց նեղացնել, ՀՀԿ-ն… չէ… ինքն իրենից ոնց վերցնի հանուն Լևոնի, ինչքան էլ որ սիրում է Լևոնին:  Բարգավաճի հետ զգույշ է պետք լինել, մեկ էլ տեսար իրական ընդդիմություն դառան, ո՞վ իմանա, ամեն դեպքում պետք չի նեղացնել, Ժառանգությունն էլ չափից շատ է համը հանում,  համայն Եվրոպայի աչքի առաջ Զարուհի Փոստանջյանի հարցից հետո Սերժը դժվար ցանկանա նրանց էլ նեղացնել: Ահա այսպիսի անելանելի վիճակ է ստացվում, մարդիկ էլ նստել երկխոսել են, ու նման գերմտքի  եկել, որ կարելի է ԱԺ ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով` այսինքն միայն  կուսակցությունների առաջադրած թեկնածուները  կարողանան թեկնածություն դնել, ինչպիսի մտքի փայլատակում: Այս դեպքում 131-ից 10 տեղ ապահովված կլինի ՀԱԿ-ի համար,  այն էլ առանց որևէ մեկի շահերին կպնելու, տեսնո՞ւմ եք ինչ ճկուն մտքով իշխընդդիմություն ունենք: Լևոնն էլ այսօր ժողովրդին իբրև ՀԱԿ-ի պահանջ ներկայացրեց սա, ինչը խորը մտածելու դեպքում ոչ մի օգուտ էլ չի տալիս ժողովրդին, ուղղակի ԱԺ-ում գործող նախագահ պրն. Սարգսյանի  թիմն ավելի ուժեղ կդառնա, այդքան բան:  Զարմանալի է, որ այս խելքահաս պարոնայք չեն ուզում հասկանալ` միայն իրենք չեն այդքան խելացի Հայաստանում, առհասարակ հայերը խելացի ազգ են, միգուցե հիմա սոցիալական դաժան պայմաններից ելնելով մի փոքր հոգնել են իրենց տունտունիկների մեջ խառնվելուց, բայց ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են, հասկացանք, որ սիրում եք երկխոսել, մենախոսել, սիլի-բիլի ու քարկտիկ, բայց սթափվեք վերջապես: Վերջում էլ ավելացնենք, որ Լևոնն ասելով, թե ոմանք վատ են վերաբերում երկխոսությանը մի անգամ ևս հաստատեց իր մոռացկոտությունը, քանզի ընդդիմություն բառն անգամ ենթադրում է, որ դա մի կառույց է այսպես ասած, որը տեսնում ու փորձում  է շտկել իշխանության սխալները` ի օգուտ ժողովրդի, այլ ոչ թե ԱԺ-ում տեղ ունենալու համար երկխոսում է իշխանության հետ: Ընդդիմությունը բարձրացնում է ժողովրդին հուզող հարցերը և հասնում դրանց լուծմանը, իսկ այս երեք տարում ՀԱԿ-ը որպես ընդդիմություն ոչ միայն չկայացավ, այլ նույնիսկ չկարողացավ պահել դիմակը, արհեստական ընդդիմության վերջն էլ սա պետք է լիներ: Ավելացնենք միայն, որ հարգելի հայ ազգ, ԴՈՒ ես այս երկրի տերը` ես, դու, նա, ամեն մեկս, իսկ մեր ճակատին <հիմար> բառ գրված չէ, ուստի պետք է կարողանանք մի ձև դիմանալ այս շոգին էլ, Լևոնի ու Սերժի անհաջող թատրոնին էլ, մեր երկխոսասեր ու երկխոսված քաղաքական գործիչներին էլ, մինչև իրական ուժեղ ու ժողովրդանպաստ քաղաքական գործիչներ ի հայտ կգան:

P.S. Լեգիտիմ, ոչ լեգիտիմ բառերն էլ  օրինակարգ և ոչ օրինակարգ բառերով փոխարինելը հաստատ այս պահին ամենահրատապ հարցը չէր, որ ԼՏՊ-ն չդիմացավ ու նորից ցույց տվեց իր լեզվի ճկունությունը: Ի դեպ առաջինը նախագահն էլ  կարող է  հաջողությամբ <Իմ լեզուն> վերնագրով երգ ձայնագրվել, մնում է միայն երգի հեղինակի թույլտվությունը, համ էլ այս պարագայում <ցույցը> հենց ինքն էլ կեզրափակի` թատրոնից հետո համերգ տալով:

Վերջերս երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի են ունենում ոմանց համար անակնկալ, իսկ ոմանց համար էլ բավականին պարզ և կանխատեսելի պրոցեսներ:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն երրորդ տարին անընդմեջ կրկնում է այն մասին, որ իրենք անում են ամեն հնարավորը, որպեսզի մտնեն իշխանության հետ երկխոսության մեջ: Նա դա հաստատեց ս.թ. մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ, մասնավորապես ասելով.  «երկխոսության մասին մենք ոչ թե նոր ենք արտահայտվում, այլ այդ գաղափարն ընկած է հենց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին 2008թ. օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրի հիմքում։ Ավելին, երկխոսության գնալու պատրաստակամության մասին ես հստակորեն արտահայտվել եմ նույնիսկ դրանից առաջ, նույն թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանում արած իմ հայտարարության մեջ»: Այնուամենայնիվ այսպես կոչված լևոնական զանգվածը շարունակում է պնդել  այն մասին, որ չկա  ոչ մի երկխոսություն իշխանության և ՀԱԿ-ի միջև կամ նրանցից ոմնաք էլ պնդում են, թե Լևոնը մի բան գիտի էլի, որ գնում է նման քայլերի՝ համարելով նրան լուրջ և խելացի քաղաքական գործիչ: Այս զանգվածի նման պահվածքը շատ պարզ է և հասկանալի և այն կարելի է անվանել պաշտպանական: Բացատրեմ, թե ինչու հենց պաշտպանական:

Եթե հիշում եք, մի ժամանակ լևոնականները հայհոյում էին երեք հոգու, այդ թվում Սերժ Սարգսյանին՝ գոչելով «Ո՛չ, սերժանտացմանը»։ Հիմա, փաստորեն դուրս է գալիս, որ մի քանի տարի առաջ մարդիկ դեմ էին սերժանտացմանը, իսկ այժմ նրանք համագործակցում են կամ, այլ կերպ ասած, երկխոսում են իրենց համար ժամանակին այդքան ատելի Սերժ Սարգսյանի հետ: Ճիշտ են ասում. շատ մի՛ ատիր, սիրել կա:

Իսկ զանգվա՞ծը։ Զանգվածը, կարելի է ասել, որ խաբվեց: Իսկ ի՞նչ է անում խաբված մարդը. միայն մեկ բան՝ նա պաշտպանվում է և փորձում ոչ միայն ինքն իրեն, այլ նաև շրջապատին համոզել, որ ինքը հիմար չէ և որ իրեն չեն խաբել:

Իր «ամպագոռգոռ» ելույթով Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ այդ զանգվածը խաբված է: Խաբված է, որովհետև ընտրել է մի առաջնորդի, ով ոչնչով չի տարբերվում նրանց կողմից այդքան ատելի Սերժ Սարգսյանից:

Առիթներ եղել  են գրելու համար այն մասին, թե ինչ կողմերով են նրանք այդքան նման իրար: Նմանության շարքում կարելի է ներառել նաև հետևյալ փաստը: ՀԱԿ առաջնորդը իր նախաձեռնողական քաղաքականությունը իշխանության հետ երկխոսելու առիթով սկսելուց, հայտարարեց երեք պայմանների մասին ,և որ միայն  դրանց լիարժեք իրագործման դեպքում  նրանք կերկխոսեն  իշխանության հետ: Չնայած նրան, որ դեռ երկու քաղաքական բանտարկյալ ազատված չեն, բայց այնուամենայնիվ ՀԱԿ առաջնորդը պարզ հայատարարեց իշխանության հետ նրանց երկխոսության պատրաստակամության մասին: Նույն երևույթին մենք ականատես եղանք հայ-թուրքական նախաձեռնողական քաղաքականության շրջանակներում, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ կմեկնի Թուրքիա ֆուտբոլը «վայելելու» միայն երբ սահմնանը կլինի բաց կամ պատրաստ կլինի բացվելուն: Չնայաց նրան, որ Թուրքիան բացահայտ ցույց էր տալիս, որ սահմանը չի բացվելու, այնուամենայնիվ նախագահը մեկնեց:

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր պատվիրակություններ ստեղծելու մասին, որպեսզի երկխոսության գործընթացը ավելի հարթ ընթանա: Իսկ ինչպես հիշում ենք, հայ-թուրքական արձանգրությունների կետերից մեկը պահանջում էր ստեղծել պատմաբանների հանձնախմբեր, որոնք պետք է ավելի հեշտացնեին ցեղասպանության հարցի քննարկումը երկու կողմի համար:

Այս և մի շարք այլ նմանությունները թույլ են տալիս մեզ կազմել հետևյալ հավասարությունը. Սերժ Սարգսյան=Լևոն Տեր-Պետրոսյան հետևաբար, եթե չեք նախընտրում Սերժ Սարգսյանին որպես նախագահ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին մեխանիկորեն պետք է դուրս հանեք ձեր նախագահի թեկնածուների շարքից և հակառակը:

Ինչպես եղավ հայ-թուրքական քաղաքականության ժամանակ, այնպես էլ կլինի  Սերժ-Լևոն «նախաձեռնողական» քաղաքականության ժամանակ:

 

Մայիսի 10-ին Դյուսելդորֆ քաղաքում կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Էմմին:

Ստացվեց այնպես, որ 10 թիվն անհաջող դուրս եկավ նաև Էմմիի համար, ինչպես Սերժ Սարգսյանի համար 2009–ի հոկտեմբերի 10-ը:

«Եվրատեսիլյան» քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ մրցույթի հաջորդ փուլ չեն անցել Հայաստանն ու Թուրքիան: Արդյոք սա ուղակի զուգադիպությո՞ւն էր: Շատ ծայրահեղ կհնչի այն կարծիքը, որ մրցույթի օրը Եվրոպան կրկին փորձեց ցույց տալ Հայաստանին և Թուրքիային իր անելիքը, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարելի է գտնել ճշմարտության մասնիկ:

Եկեք այժմ դիտարկենք Էմմիի հետ կատարվածը՝ զուգահեռներ անցկացնելով   Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ։

Եթե հիշում եք,  2008–ին կայացած նախագահական ընտրություններում ոչ օրինական ընտրված նախագահը, չունենալով հանրային հենարան և լինելով «ճկուն» քաղաքական գործիչ, նախաձեռնեց հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որի դառը պտուղները մինչ այսօր վայելում է հայությունը: Նույն ուղին ընտրեց նաև երգչուհի Էմմին, ով, 2010–ին տեղի ունեցածի համար նեղացած լինելով գրեթե ողջ հայկական շոու–բիզնեսից, արեց ամեն հնարավորը, որպեսզի «Եվրատեսիլ» 2011-ի Հայաստանի ներկայացուցիչն ինքը լինի: Բոլորս հիշում ենք՝    ինչպես անցավ Հայաստանի եվրատեսիլյան նախընտրական փուլը՝ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու և առանց մրցակցության: Փաստորեն, զայրացած Էմմին հանրային հենարան չունենալը փորձեց կոմպենսացնել  Եվրոպայում:

Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտությունը հանգեցրեց նրան, որ այսօր մենք եվրոպական երգի սովորական մրցույթի շնորհիվ կարողանում ենք տեսնել, թե ինչպիսի ջրբաժան է (Լևոն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի) առաջացել Հայաստանի և սփյուռքի  (կամ, ինչպես կասեր, իմաստասեր վարչապետը՝ Հայկական աշխարհի) միջև: Միգուցե  հենց այս ջրբաժանն էլ համարվում է Էմմիի պարտության գլխավոր պատճառներից մեկը, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել շատ կարևոր մի սկզբունք՝ ըստ որի, եթե չունես ներքին կայունություն և հենարան, ապա պետք չէ այն փնտրել հարևանների ծոցում:

Պարտվելով դրսում՝ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է ներքին հենարան գտնել ի դեմս նոր դհոլ Լևոն Տեր–Պետրոսյանի։ Իսկ ի՞նչ կանի Էմմին, որպեսզի ռեաբիլիտացվի Հայաստանում։ Եթե նա գնա Սարգսյանի ճանապարհով, ապա պետք է «դուետ» մտնի Եվա Ռիվասի հետ, բայց դա կլինի «երկխոսություն» ու հազիվ թե դա Էմմիին պատիվ բերի։

Ամեն դեպքում ինչ էլ որ անի Էմմին՝ ճիշտը Սերժ Սարգսյանի օրինակին չհետևելն է և արհեստական «երկխոսությունների» չգնալը, իսկ ինչ վերաբերում է դհոլին, ապա երգչուհին այն  կարող է օգտագործել իր երգարվեստում որպես ազգային գործիք։

Այս ամենով հանդերձ, Էմմիին մաղթում ենք նորանոր հաջողություններ:

Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում: Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ, որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական), Qyartus Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսսիվ գեղական քյառթերի կողմից: Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է: Քյառթական փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են դեսերտի՝ ժելեի, կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ շարվում է ճակատի վրա՝ հավանաբար, չորանալու նպատակով:

Իզուր չեն ասում, որ տարբեր ժամանակներում բոլոր պատերազմների պատճառը եղել են կանայք: Այս ամենի օրինակ է վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտը` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահի աշխատակազմի արարողակարգային  բաժնի  աշխատակից Արամ Կանդայանի միջև:   Ինչե՞ր կարող են անել տղամարդիկ (նամանավանդ այն տղամարդիկ, որոնց գլխավոր ռեսուրսը «արյան գնով» ձեռք բերված իշխանությունն է ) իրենց կանանց քմահաճույքները կատարելու համար: Ասում են, որ Պլաչիդո Դոմինգոյի համերգը վայելելու համար անհրաժեշտ էր ունենալ մինչև 150 հազար դրամ, բայց պարզվեց, որ Պր. Բեգլարյանի համար այն ուներ այլ գին ` մեղմ ասած, «քաղաքապետի աթոռը»:  (Ի դեպ լուրեր են տարածվում, որ Պր. Դոմինգոն հետախուզվում է Երևանի նախկին քաղաքապետի կողմից): Հետաքրքիր է այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անգամ այս հարցում չզիջեց ՌԴ նախագահ Մեդվեդևին: Վերջինիս էլ առիթ եղավ հեռացնելու Մոսկվայի քաղաքապետ Լուշկովին` կնոջ «բիզնեսային պատիվը» պաշտպանելու համար: Քաղաքապետին պաշտոնանկ անելուց հետո Սերժ սարգսյանը անմիջապես մեկնեց Մոսկվա` գործընկերոջը պարծենալու համար: Փաստորեն, հայրենակիցներ, եթե ցանկություն ունեք տեղեկանալ երկրում սպասվելիք քաղաքական անցուդարձին, ապա կարող եք հետևել Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին, և սպասել, որ այդ ամենը որոշ ժամանակ անց տեղի կունենա ՀՀ-ում:

Եզրափակելով, եկեք չմոռանանք, որ ինչպես ասում էր Նապոլեոնը. «Սիրո և պատերազմի մեջ ամեն ինչ թույլատրելի է»:

ԼՂՀ պաշտպանության բանակում նոյեմբերի 19-ի գիշերը տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի 4 վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Չնայած միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ սուղ է, քանի որ նախաքննություն է իրականացվում, Ղարաբաղի տարբեր շրջանակներում արդեն խոսում են որոշ մանրամասների մասին: Ըստ այդ զրույցների, վեճի պատճառ է հանդիսացել ձայնասկավառակի նվագարկիչը (CD player), որի պատկանելիության շուրջ երիտասարդները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Վիճաբանությունը սկսվել է զորամասում, ապա` տեղափոխվել դիրքեր և ավարտվել արյունահեղությամբ:
Ընդ որում, միջադեպի մասնակիցների մեծ մասը, ըստ  աղբյուրների, եղել են զորացրման ենթակա զինծառայողներ: Հիշեցնենք, որ այդպիսի զինծառայողները, համաձայն ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանագրի, դիրքեր չպետք է բարձրանան:

Ըստ ՀՀ ԱՎԾ օպերատիվ տվյալների՝ այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ աճը կազմել է 2,4 տոկոս։ Նկատենք, որ դա անվանական աճ է, քանի որ գնաճը բնութագրող ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են։

Այսպես. 2010–ի առաջին տասն ամիսներին արձանագրվել է ՀՆԱ ինդեքս–դեֆլյատորի 110,2 տոկոսանոց ցուցանիշ, իսկ սպառողական գների ինդեքսն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,9%:

Սերժ Սարգսյանն անհեռանկար գործով է սկսել զբաղվել. փորձում է վերակենդանացնել «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ իր ղեկավարով հանդերձ։Գաղտնիք չէ, որ Ս. Սարգսյանը ձգտում է ապագա ԱԺ-ում առնվազն չկորցնել իր ձայնաքանակը և հետագայում միանձնյա իշխանություն ձևավորել, բայց այդ ծրագրերին սպառնացողներ կան և՛ իշխանական համակարգից դուրս, և՛ իշխանության ներսում գտնվողների կողմից (ԲՀԿ-ն էլ է հայտարարում, որ ձգտում է «50+1»-ի)։

Նկատենք, որ Սարգսյանի ծրագրերին այս պահին ավելի շատ իշխանության ներսից սպառնալիք կա, քան թե փողոցային ընդդիմությունից։ Դրա համար էլ Սարգսյանը քաղաքական գերեզմանոցից ուզում է հարություն տալ ՕԵԿ-ին, որպեսզի հավասարակշռի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժին։ Եվ որպեսզի քիչ թե շատ ազդեցություն ու փող ունեցող մարդիկ ոչ թե գնան ԲՀԿ կամ համալրեն ՀՀԿ-ի վատ հայերեն խոսողների բանակն ու էլ ավելի մեծ բեռ չդառնան ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար, նրանց ուղարկվում է ՕԵԿ (Խուճուճ Էդոն ու Լավանդայի Արայիկը այդ ծրագրի շրջանակներում են հայտնվել Ա. Բաղդասարյանի կողքին)։ Այսինքն, խուճուճներին ու լավանդաներին ուղարկելով ՕԵԿ՝ նրանց «նագլի» ձևով «քցում» են, քանի որ բոլորին էլ պարզ է, որ «Օրինաց»-ը ԱԺ չի մտնի, բայց Սարգսյանին դա չի հետաքրքրում։ Նրա համար կարևորն այն է, որ նմանատիպ մարդիկ լրացուցիչ ուտող բերան չդառնան ՀՀԿ-ի համար, հայտնվեն այնպիսի վերահսկելի կառույցում, ինչպիսին ՕԵԿ-ն է և, բացի այդ, հանկարծ չհամալրեն Գ. Ծառուկյանի թիմի շարքերը։ Այլ խոսքերով՝ լավանդաներն ու մյուսները նախատեսված են Ծառուկյանից ձայներ փախցնելու և հետագայում «քցվելու» համար։ Ընդամենը։

Читать далее…

Նոյեմբերի 4-ին Կենաց տուն մշակութային կենտրոնում կայացավ սեմինար «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ։ Բանախոսն էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան։

Սեմինարին ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Читать далее…

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին շնորհվելու է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի մրցանակը։ Թագավորական ինստիտուտը ամեն տարի պարգևատևրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին միջազգային հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Այս տարվա մարտին կայացած քվեարկության արդյունքում, Chatham House 2010 մրցանակը տրվել է Թուրքիայի նախագահին։ Սա առաջին անգամ է, երբ թագավորական ինստիտուտը պարգևատրում է Թուրքիայի ներկայացուցչին։ Գյուլն արժանացել է այդ պատվին Իրաքի տարբեր քաղաքական խմբերի միջև հանձայնություն հաստատելու ջանքերի, ինչպես նաև աֆղանա-պակիստանյան հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Նշվում են նաև Գյուլի ջանքերը Մերձավոր Արևելքում կայնության ամրապնդման և Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Regnum-ը հիշեցնելով, որ հայ-թուրքական գործընթացը մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, նշում է, որ Հայաստանի իշխանությունները հենց Գյուլին են մեղադրում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո գործընթացը փակուղի մտցնելու համար։